Քաղաքական

14.06.2020 14:58

Մենք վերահաստատում ենք, որ այս Կառավարությունը պետք է հեռանա. նրանք դավաճանել են ժողովրդին. Արման Աբովյան

Մենք վերահաստատում ենք, որ այս Կառավարությունը պետք է հեռանա. նրանք դավաճանել են ժողովրդին. Արման Աբովյան

Մենք վերահաստատում ենք, որ այս Կառավարությունը պետք է հեռանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործողությունների մասին:

«Մեզ լռեցնել չի ստացվի: Այսօր երկիրը այս իրավիճակում է և հենց իրենք դավաճանում են իրենց սկզբունքները, ժողովրդին: Այստեղ խնդիրն այն չէ, որ շինծու թղթերով մեզ ուզում են լռեցնել, այստեղ խնդիրն այն է, որ նրանք դավաճանել են ժողովրդին: Այսօր մենք ականատես ենք, որ խոշոր ընդդիմադիր ուժին փորձում են վախեցնել, հետապնդման միջոցով լռեցնել: Չի ստացվելու»,-ասաց նա:

«Թող՝ այսպես դուխով գնան Ալիևի հետ վերելակում խոսեն, ոչ թե ժողովրդի: Այսօրվա բոլոր զարգացումների համար պատասխանատվությունը իշխանությունն է կրելու: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»,-ասաց նա և անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հայտարարության մասին նշեց, որ եթե տվյալներ ունեին մինչև նրանց հայնի նիստը, ապա կարող էին ներկայացնել:

Աբովյանը հարցադրեց, թե այդ ինչպես է ստացվում, որ միանգամից արթնացան: «Ստում են, սա ստի Կառավարություն է, ժողովրդին էլ են ստում: Ո՞նց ստացվեց, որ մենք ասացին՝ երկիրը վարի եք տալիս, բոլոր առումներով ու սկսվեց այս ամենը»:

Հարցին, թե տարբերակ կա, որ Ծառուկյանը իմացել է այս ամենի մասին և դրան էլ հաջորդել է խմբակցության նիստը, Կառավարության հեռանալու մասին հայտարարությունը, Աբովյանը պատասխանեց, որ վստահ է՝ սա բացահայտ սուտ է, դիվերսիա է, որի նպատակը իշխանության բռնապետական պահվածքը արդարեցնելն է:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։