Գեղարքունիքի մարզում 39-ամյա վարորդը 07-ով բախվել է ծառին. վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան
Երեկ՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Վիտյա Ս.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: