Լրահոս

14.06.2020 11:36


Կորոնավիրուսից մահացած 5 քաղաքացիներից ամենաերիտասարդը 56 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 5 քաղաքացիներից ամենաերիտասարդը 56 տարեկան է, տարեցը՝ 85․ ԱՆ

Նախօրեին կորոնավիրուսից մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։

Այս խորագրի վերջին նյութերը