Լրահոս

14.06.2020 11:09


5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 663 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

5 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 663 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16667-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 360-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6214, փաստացի բուժվողներինը՝ 10093: Մեկ օրում թեստավորվել է 2444 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 80 130 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը