«Արմավիան» կրկին չեղյալ է հայտարարել մի քանի չվերթեր
Մարտի 29-ին տեղեկություն է տարածվել, որ ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը չեղյալ է հայտարարել մի քանի չվերթեր, իսկ որոշ չվերթեր էլ հետաձգվել են:
«Զվարթնոց» օդանավակայանը հայտարարել է, որ «Արմավիայի» չվերթների չեղյալ հայտարարելն ու հետաձգվելը որևէ առնչություն չունի օդանավակայանի հետ, և որ «Արմավիայի» ու «Զվարթնոց»-ի միջև բոլոր խնդիրները, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հարթված են: Հիշեցնենք, որ օրերս «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» չվերթներից մեկը՝ հայտարարելով, որ ավիափոխադրողը չի կատարում իր պարտքային պարտավորությունները: «Արմավիան», իր հերթին, մեղադրել էր օդանավակայանին բարձր սակագներ սահմանելու և ազգային ավիափոխադրողին արտոնություններ չտրամադրելու մեջ:
Այնուհետև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Արմավիա» ընկերությունները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հայտարարելով, որ ընկերությունների միջև ծագած վեճը հարթվել է։
Արմավիան դեռևս չի ներկայացրել իր չվերթերի հետ կապված պատմության մանրամասներ, պատճառներ:

7or.am