Պարզ է, որ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցումն այստեղից է եղել․ Հարություն Հարությունյան
«Ինձ Արցախից շատերը նամակներ էին գրում, ասում, որ կհրաժարվեն սոցփաթեթի բաժանորդագրությունից, եթե «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում չվերականգնվի, ինչին ես պատասխանել եմ՝ ձեր իրավունքն է, ինչ ուզում եք՝ արեք: Այնպես որ, վերահաստատում եմ նախկին ասածս՝ եթե արցախցին ուզում է մեր ալիքը նայել, կնայի: Թող պայքարի իր իրավունքների համար»,-168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «5-րդ ալիք» ՀԸ Արցախում հեռարձակման դադարեցման արցախյան իշխանությունների վերջնական որոշմանն արցախցիների արձագանքին՝ ասել է ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։ Նա արցախցիներին հորդորել է «5-րդ ալիքի» հաղորդումներին հետեւել Յութուբով, սակայն խնդիրն այն է, որ Յութուբում տեղադրվում են ՀԸ միայն քաղաքական և լրատվական հաղորդումները:
Հ․Հարությունյանի խոսքով, սակայն, արցախցիները կապվել էին նաև իրենց փաստագրական կինոկոնտենտի հետ, որն իրենք իրավունք չունեն համացանցով հեռարձակելու, որովհետև դրա լիցենզիան ՀԸ-ն ձեռք է բերել վերգետնյա հեռարձակմամբ ցուցադրելու համար:
«Հիմա, ասենք, արցախցիները զրկվեցին BBC-ի, Netflix-ի, HBO-ի լավագույն սերիալներից, ռուսական սերիալներից, փաստավավերագրական ֆիլմերից: Իրենք են զրկվել, մենք այդ խնդիրը չունենք, որովհետև մենք հայաստանյան հեռուստաալիք ենք»,-նշել է Հարություն Հարությունյանը:
Այն հարցին, թե հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումն արդյոք հստակ քաղաքական որոշման արդյո՞ւնք էր, և եթե այո, այստեղի՞ց էր ցուցում տրվել, թե՞ դա Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի նախաձեռնությունն էր, «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը պատասխանել է՝ և, և:
«Այսինքն՝ պարզ է, որ ցուցումն այստեղից է եղել, որովհետև ցուցում տվողներն իրենք առաջինը գրեցին: Ո՞վ գիտեր, որ «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում դադարեցվել է: Ես չեմ կարծում, որ Արայիկ Հարությունյանը դադարեցնել է տվել հեռարձակումն ու զանգել Արման Բաբաջանյանին զեկուցել է, ու նա էլ անմիջապես գրել է այդ մասին: Այսինքն՝ Արման Բաբաջանյանը գիտեր, որ պետք է փակվի: Կամ նույն ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ հաջորդ օրն ասաց, որ հեռուստաալիքը կարգելափակվի… Իրեն որտեղի՞ց նման ինֆորմացիա»,-ասել է Հարություն Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ հեռուստաալիքն Արցախում արգելափակվել է խմբակային որոշման արդյունքում:
«Ես հիմա չգիտեմ՝ ճնշո՞ւմ են գործադրել, թե՞ խնդրել են, հատուկ ծրագի՞ր է եղել, ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, բայց հստակ է, որ սա քաղաքական որոշման արդյունք է, որովհետև այդ պատճառաբանությունները, որ բերում են, թե իբր սոցփաթեթում «Արարատ» ՀԸ-ն է եղել, և «5-րդ ալիքը» չի եղել, թույլ փաստարկ է, քանի որ սոցփաթեթում եղել է «Շարք» ՍՊԸ-ն, այսինքն՝ ապրանքանիշն է եղել, ոչ թե առանձին ալիքներ»,-ասել է Հ․Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն ուղարկել է բոլոր փաստաթղթերը, ըստ որոնց «5-րդ ալիքն» «Արարատի» իրավահաջորդն է:
Հարություն Հարությունյանը վստահ է, որ իրենց ներկայացրած փաստաթղթերը չեն հետաքրքրում այդ որոշումը կայացնողներին. նրանց հանձնարարված է եղել փակել ալիքը, և նրանք դա արել են:
«Ես ասում եմ՝ այս ամեն ինչը նախավարժանք է, որ իրենք Արցախում իրականացնում են, հետո ավելի վատ բաներ կարող են անել: Սրանով իրենք ուզում են ստուգել ժողովրդի ռեակցիան, բայց չեմ կարծում, որ դա հեռուստաընկերություն փակելով էր պետք ստուգել»,-ասել է «5-րդ ալիքի» ղեկավարը:
Նրա խոսքով՝ երբ Արցախում հեռարձակվում են բազմաթիվ հեռուստաալիքներ, այդ թվում նաև՝ ռուսական, ինչպե՞ս է լինում, որ հայկականը հանվում է այդ ցանկից:
«Ավելին ասեմ, կարծում եմ, թեպետ կստուգեմ, որ Արցախում տեղեր կան, որտեղ ադրբեջանական ալիքները ցույց են տալիս: Օրինակ, ադրբեջանական ռադիոն է նաև Արցախում հասանելի: Ես գոնե Արցախ գնալիս մեքենայի մեջ որսացել եմ ադրբեջանական ռադիոալիքը: Եթե արցախցիների համար ընդունելի է ադրբեջանական հաճախականությունների հասանելիությունը, իսկ հայկականը՝ ոչ… այդ դեպքում թող այդպես լինի, ի՞նչ ասեմ…»,-ասել է Հարություն Հարությունյանը:
Խոսելով քաղաքական շահարկումների մասին՝ «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը նշել է, որ իրենք որևէ շահարկում չեն արել, դա արել են պատգամավորները՝ Արման Բաբաջանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
«Այս մարդիկ են առաջինը հայտարարել, և իրենք էլ պետք է ասեն՝ իրենց որտեղի՞ց նման տեղեկություն: Կարծում եմ՝ Արցախի իշխանություններն ըստ երևույթին ծանր են տարել, որ Արման Բաբաջանյանն առաջ է ընկել ու հայտարարել է ՀԸ փակման մասին»,-ասել է Հարություն Հարությունյանը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ որոշումը վերանայվի, ՀԸ գործադիր տնօրենը պատասխանել է, որ միշտ հնարավոր է անօրինական արած բանը շտկել, բայց ինքը չի կարծում, որ այս որոշումը կվերանայվի:
«Ինչ-որ առումով նաև ուրախ եմ սրա համար, որովհետև սրանով իրենք իրենց դեմքը ցույց տվեցին: Սա լավ մեսիջ էր՝ մեզ ուղղված, և նաև իրենց համար թող սա մեսիջ դարձնեն: Մի քանի ամսից այս հարցը քննվելու է, նայելու ենք իրար աչքերի մեջ: Հետաքրքիր է՝ ո՞նց են նայելու մեր աչքերի մեջ: Սա երկար չի շարունակվելու: Մի քանի ամիս հետո ցանկանալու են վերականգնել, թույլ չենք տալու: Այդ ժամանակ արդեն առաջ կգան պայմանագրային հարցեր: Եթե մենք ՍՊԸ էինք ու ձրի տալիս էինք մեր արտադրանքն արցախցիներին, ու արժանացանք նման վերաբերմունքի, այս դեպքում արդեն միգուցե մենք պետք է գնահատենք մեր աշխատանքը»,-ասել է Հարություն Հարությունյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ՀԸ-ն Արցախում արգելափակելու որոշումը կապ ունենա իր «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի հետ, ֆիլմի հեղինակ Հարություն Հարությունյանը դրական է պատասխանել:
«Բոլորս տեսանք, թե այդ նույն պատգամավորներն ինչ սրերով դիմավորեցին այդ ֆիլմի պրեմիերան, պրեմիերայից հետո ինչ արտահայտություններ արեցին և մինչև հիմա չեն հանգստանում: Կարծում եմ՝ այո, հիմնական դերակատարությունը դա է ունեցել, որովհետև որպես հեռուստատեսություն՝ մեզ ինչի՞ համար էր պետք փակել: Տալիս ենք լրատվություն և լավ, բարձրարժեք ֆիլմերի կոնտենտ: Այո, կարծում եմ, որ այս ֆիլմի պատասխանն էր՝ հաշվի առնելով, թե ովքեր արտահայտվեցին այդ ֆիլմի մասին, ովքեր էին ընկել ցուգցվանգի մեջ»,-նշել է «5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրենը: