Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում
Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց` Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի և շնորհակալություն հայտնեց կանոնները պահպանող քաղաքացիներին:
Քաղաքացիական հագուստով ոստիկաններ կներգրավվեն հակահամաճարակային կանոնների պահպանման գործում
Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 13-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: