Կարծիք

13.06.2020 17:10


Սա ուղղակի անընդունելի է․ մեզ ձերբակալություններով և կալանավորումներով հնարավոր չէ վախեցնել

Սա ուղղակի անընդունելի է․ մեզ ձերբակալություններով և կալանավորումներով հնարավոր չէ վախեցնել

Երեկ այն, ինչ որ կատարվեց մեր թիմի անդամների և մի խումբ այլ ընդիմադիր թևի անդամների հետ ուղղակի անընդունելի էր:

Եկեք փորձենք այս նույնը պատկերացնենք, թե տեղի է ունեցել 2017 թվականին: Ինչ կանեին այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները` մեղադրանքներ կհնչեցնեին կառավարության հասցեին՝ անպայման մի քանի անգամ անրադառնալով Սերժ Սարգսյանին, հետո «Հայկական ժամանակում» կլինեին անթիվ հոդվածներ, որոնցով կմեղադրեին այդ ժամանակվա կառավարությանը:

Իսկ հիմա երբ երկրում իբրև թե տեղի է ունեցել «թավշյա» հեղափոխություն, ի դեպ սիրո և համերաշխության կոչով, բառիս ամենավերջին իմաստով ոտնահարվում են մարդկանց իրավունքները, չեն հետևում օրենքի ոչ մի տառին, ոնց կարող եք ձեզ թույլ տալ կանանց ու աղջիկների հետ վարվել այդպես, հետո երբ հերթը հասնի հաշվեհարդարին, կասեք թե քաղաքացին է մեղավոր:

Մեր պատկերացրած սերն ու համերաշխության մեջ տեղ չունեն սուտն ու կեղծիքը, մարդկանց իրավունքների ոտնահարումը, մեր պատկերացրած երկիրը օրենքի երկիրն է:

Եվ հետո հիշեք` որ մեզ ձերբակալություններով և կալանավորումներով հնարավոր չէ վախեցնել, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում և թե ուր ենք ուզում հասնել։

Առիթն օգտագործելով՝ դիմում եմ ՀՀ կառավարությանը կոչով՝ մի՛ շտապեք մեզ վախեցնել, քանի որ շուտով ամբողջ հանրությունն է ոտքի կանգնելու:

Ցավոք, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված դուք փորձում եք լռեցնել և վախեցնել հանրության մի մասին՝ անդադար կրկնելով նույնը: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դուք ինքներդ էլ չէիք սպասում, մտածում էիք՝ երկարացված արտակարգ դրության պատճառով ոչ ոք չի սատարի Ռուբեն Մելիքյանին, բայց այնինչ ձեր հաշվարկներում դուք սխալվեցիք:

Ես արդեն իսկ պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու այս հայտարարված արտակարգ դրությունից հետո:

Նարեկ Մակվեցյանի ֆեյսբուքյան էջից

На изображении может находиться: 1 человек, стоит
На изображении может находиться: 2 человека, люди стоят
На изображении может находиться: 2 человека
На изображении может находиться: 1 человек, сидит
На изображении может находиться: 1 человек, стоит

Այս խորագրի վերջին նյութերը