Կարծիք

13.06.2020 14:22


Ժողովուրդների կյանքում սխալներ լինում են, և սխալն ուղղելու ժամանակն է

Ժողովուրդների կյանքում սխալներ լինում են, և սխալն ուղղելու ժամանակն է

Արցախյան պատերազմ հաղթած ժողովրդին անկազմակերպ ու պետական մտածելակերպից զուրկ անվանել կարող է միայն ապուշը: Նիկոլ Փաշինյանը որ Դարոն Աճեմօղլուի անունն անիմաստ տալու տեղը նրա գրքերը կարդացած լիներ, կիմանար, որ պետությունն ու ազգը ձախողվում են, երբ իշխանությունը ոչնչացնում է պետական ինստիտուտների արդյունավետությունը՝ զբաղվելով միայն լափելով ու դիկտատորական շոուներով:

Մի սրա խելքին աշեցեք, ուրեմն վերջին 30 տարվա մեջ, ունենալով անհամեմատելի սակավ մարդկային ու տնտեսական ռեսուրսներ, մեր ժողովուրդը տարածաշրջանում միակը լինի, որ կարողանա պատերազմ հաղթել ու այդ հաղթանակը պահել, միակը լինի, որ կարողանա 4 սահմաններից 2-ի փակ լինելու պարագայում պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտակրթական և այլ ցուցնիշներով ոչ միայն հետ չմնալ իրենից մի քանի անգամ ավելի լավ նյութական բազա, աշխարհագրական դիրք և լոգիստիկ հնարավորություններ ունեցող հարևաններից, այլև շատ չափորոշիչներով գերազանցել նրանց, ու երկրի վարչապետ կոչվածը հաթաթա տա այդ ինքնազոհության գնալու պատրաստ հերոս ժողովրդին: Ու եթե նորագույն պատմության ընթացքում հայ ժողովրդին կարելի է ինչ-որ բանում մեղադրել, ապա դա այն է, որ խաբվեց մի փողոցային ապուշի:

Ինչ խոսք, ժողովուրդների կյանքում սխալներ լինում են, թյուրիմացություններ լինում են և Նիկոլ Փաշինյան անունով թյուրիմացությանից ազատվելու և սխալն ուղղելու ժամանակն է: Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա ունենալ չի կարող:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը