Կարծիք

13.06.2020 11:20


Կհայտարարի՞ տեղաշարժերի կոշտ սահմանափակումների մասին, թե՞ հերթական «բան էր, ասի, անցավ-գնացն» է լինելու

Կհայտարարի՞ տեղաշարժերի կոշտ սահմանափակումների մասին, թե՞ հերթական «բան էր, ասի, անցավ-գնացն» է լինելու

Բառացիորեն երեկ Նիկոլն ԱԺ-ում ասել է, որ եթե օրական 550-600-ից ավելի վարակակիր հայտնաբերվի․ ապա իշխանությունները կգնան «տոտալ լոքդաունի»։

1,5 ժամ առաջ Նիկոլը լայվ արեց ու հայտարարեց, որ 723 նոր վարակակիր է երեկ հայտնաբերվել։ Ասաց, որ կորոնավիրուսի համաճարակի առումով «գործերը լավ չեն»։

Հարց. կհայտարարի՞ տեղաշարժերի կոշտ սահմանափակումների մասին, թե՞ հերթական «բան էր, ասի, անցավ-գնացն» է լինելու։

Երկրորդ ու ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է առանց հանրության տոտալ համախմբան հասնելու այդ «կոշտ մեկուսացման» իրագործմանը։

Որովհետև կոշտ կարանտինն անիմաստ է, եթե չկա այդ հարցի շուրջ տոտալ կոնսենսուս բոլոր քաղաքական ուժերի, հանրության բոլոր խմբերի միջև։

***

Միացյալ Նահանգներն արևմտյան այն երկրներից մեկն է, որտեղ Կովիդ-19-ի համաճարակը կարելի է «աղետալի» բառով նկարագրել։ Եւ առաջին փուլում արված լուրջ սխալները, կարծում եմ, հետևանք էին այն բանի, որ գործող (ու գերպոպուլիստ!) ղեկավարի ուշադրությունը կենտրոնացած էր նախընտրական իր խնդիրների վրա։

Այսինքն ըստ էության քաղաքական խնդիրներն էին, որ համաճարակը հասցրին աղետի մասշտաբի։

Գուցե լավ չեմ հասկանում, գուցե Թրամփի նախընտրական գլխացավանքը կապ չունի այս ամենի հետ։

Բայց Հայաստանի դեպքում պատրաստ եմ պնդել և փաստարկված պաշտպանել այն թեզը, որ աղետը հենց «իմեննոյ» քաղաքական պատճառներ ուներ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը