Լրահոս

13.06.2020 11:02


11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 723 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

11 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 723 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 442 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6081, փաստացի բուժվողներինը՝ 9568: Մեկ օրում թեստավորվել է 2444 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 80 130 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը