Լրահոս

13.06.2020 10:55


«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել  էլեկտրական սյանը․ կա տուժած

«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել  էլեկտրական սյանը․ կա տուժած

Հունիսի 12-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցից դեպի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ալեքսանդր Պ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը