Արագածոտնի մարզում 32-ամյա վարորդը Ford Transit-ով կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գարուշ Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գարուշ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցվ դուրս բերվեց անվտանգ վայր։