Տարածաշրջանի տնտեսական տեղեկատվությունը․ համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց
Համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց: Սա թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթաց է: Նախ ամենուր փակվեց այն, ինչ հնարավոր էր բացել: Հիմա կամաց-կամաց փորձում են վերադառնալ: Համարյա միանման ու միապաղաղ մեթոդներով:
Արտակարգ դրություն մտցնելուց հետո ինչ-որ պահի մեր տարածաշրջանի երկրներում հայտարարեցին, որ սկսելու են դիմակների արտադրությունը: Մերոնք էլ «ինքնատիպ» վարք չդրսևորեցին: Խոստացան, որ մարզերից մեկում արտադրամաս կհիմնեն ու դիմակ կարտադրեն (կարծեմ՝ ամիսը 300 հազար հատ):
Երեկ վրաց տնտեսական լրատվության մեջ լուր կար, որ իրենց «Medifari» ընկերությունը ամիսը 4 մլն դիմակ թողարկելու հզորության է հասել և բանակցում է դիմակներն Իտալիա, ԱՄՆ, Ռուսաստան, Ավստրիա և Իսրայել արտահանելու մասին:
Վրաց տնտեսական լրատվության մեջ տեղական մինչև երկու տասնյակ լուր է հրապարակվում (համարյա կրկնակի ավելի, քան Հայաստանում և Ադրբեջանում` առանձին-առանձին վերցրած, իհարկե): Լուրերը որքան էլ համավարակի համահարթեցնող մամլիչի տակ են, միևնույն է տարբեր են:
Մեր ու ադրբեջանական լուրերում հիմնականում ծրագրեն են` «պիտի այսպես անենք», «պիտի այնպես անենք»: Վրացական լուրերն ինչ-որ իմաստով ավելի կոնկրետ են: Օրինակ, այնտեղ վերանայեցին ու 200 մլն դոլարի չափով կրճատեցին պետբյուջեի ծախսերը: Կրճատելու որոշումը ներկայացնելիս ֆինանսների նախարարը հայտարարեց, որ 75 տարեկանից բարձր քաղաքացիներին խոստացված կենսաթոշակի մոտ 10 ԱՄՆ դոլարին համարժեք բարձրացման պարտավորությունը կկատարեն:
Լրահոսը կարող է տպավորություն ստեղծել, որ Վրաստանում ավելի օբյեկտիվ են համավարակի տնտեսական հետևանքների ներկայացման հարցում: Այստեղ հայտարարվել է, որ հունվար-մայիս ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 40 տոկոսով: Իսկ այս թեմայով ադրբեջանական լրատվության մեջ լրիվ այլ կարգի թվեր են: Նախ ասենք, որ այստեղ հպարտ-հպարտ նշում են հունիսի 18-ից ներքին ավիաթռիչքների մասին (հասկանալի է, որ խոսքը Բաքու-Նախիջևան թռիչքների մասին է): Իսկ ներդրումների մասին գրում են, որ այն անցած տարվա համեմատ պակասել է 2.8 տոկոսով: Չեմ կարծում, որ նման թիվ որևէ այլ երկիր «կհանդգնի» հրապարակել: Ընդ որում նշվում է, որ նավթարդյունաբերության ոլորտում ներդրումները նվազել են երկնիշ թվով, իսկ գազարդյունահանման ոլորտում ավելացել համարյա 20 տոկոսով: Հստակ կարելի է պնդել, որ թվերը հակասական են: Որովհետև հայտարարվում է՝ համավարակի օրերին իրենք ուղիղ 30 երկիր օգնություն են առաքել։ Ու անմիջապես ֆինանսների նախարարն օրենքի նախագիծ է ներկայացնում «էլիտար» ապրանքների ակցիզային հարկը բարձրացնելու մասին: Խոսքն ակնհայտ շքեղության ինքնատիպ հարկի մասին է: Որովհետև «էլիտար ապրանքներ» ասվածն այս դեպքում ծխախոտն է ու ավտոմեքենաները:
Վերջին տարիներին Ադրբեջանում ավտոմեքենա են արտադրում (ու նաև տրակտոր): Ճիշտ է «Khazar» անունով ավտոմեքենաների արտադրությունը մեծ ծավալներ չունի և արտակարգ դրության ընթացքում համարյա լրիվ դադարել էր, բայց իշխանություններն արդեն քայլեր են ձեռնարկում ներքին շուկայում այն ավելի մրցունակ դարձնելու համար:
Նշվում է, որ այս պահին ավտոգործարանում չիրացված մոտ 275 ավտոմեքենա կա: Ադրբեջանական մամուլում հոգատար իշխանության գովքին համարժեք քանակի միայն նավթի միջազգային շուկայի վերլուծություններ կան: Հասկանալի է՝ ինչ տեսլականներով: Դրան զուգահեռ նշվում է, որ ապրիլի 27-ից մտցված արտակարգ դրությունն արդեն 4 էտապով թեթևացվել է: Կորոնավիրուսի ու համավարակի մասին լուրերն ու այլ նյութերը նկատելի պակաս են, քան մեր ու վրաց լրատվությունում:
Համեմատություններում փորձեցի վրաց ու ադրբեջանական լուրերը հնարավորինս չհամադրել մեր տնտեսական լուրերին անմիջական: Բայց առաջարկում եմ մեր տնտեսական տեղեկատվության մեջ գտնել ու ընթերցել վերլուծություն այն մասին, որ տնտեսվարողների համար գազի սակագնի բարձրացումը մոտ 17 տոկոսով կթանկացնի տեղական արտադրության ապրանքները: Հետո ընթերցել մեր համապատասխան պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ «գազի գնի բաձրացումը բնակչությունը չի զգա»: Ընթերցել ու որոշել` այն ավելի ադրբեջանակա՞ն լուրերի ոճին է հարիր, թե՞ վրաց:

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org