Քաղաքական

12.06.2020 17:32

Դարձել եմ Դանիբեկյանի քթի զոհը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Դարձել եմ Դանիբեկյանի քթի զոհը․ Նարեկ Մանթաշյան (տեսանյութ)

Նարեկ Մանթաշյանն օրեր առաջ հրավիրված էր հարցաքննման որպես վկա քթի գործով, հետագայում պարզվեց, որ նա ներգրավված է որպես կասկածյալ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրա խոսքով այս գործն ինքնին ծիծաղից բացի ոչինչ չի առաջացնում: Կոչուբաևը համոզված է, որ եթե գործը ընթացք ստանա, ապա Նարեկ Մանթաշյանի գործը լինելու է հերթական քաղաքական հետապնդումը Հայաստանում:

Ինքնին գործը, որն անվանվում է քթի գործ, բավականին հետաքրքրական է և պարզ է, որ դրանում կան քաղաքական շարժառիթներ, որովհետև օրինակները մեր իրականության մեջ բազում են, երբ այս կամ այն պաշտոնյայի անձնական կյանքից լուսանկարներ են հրապարակվել, և դրանց առթիվ որևէ գործողություն չի իրականացվել։ Այս մասին լրագրողնեձրի հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Ամիսներ առաջ մեր ընկերներից երկուսը նույնպես Աննա Դանիբեկյանի հետ կապված ունեցան խնդիրներ և 2 ամսով կալանավորվեցին։ Ես էլ դարձել եմ քթի զոհը։ ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահի ազատության հարցը քննելու դատը հետաձգելու համար Դանիբեկյանը գնացել էր քթի պլաստիկ վիրահատության։ Մենք տեսակով տարբերվում ենք Նիկոլ Փաշինյանից և չենք պատրաստվում փախչել։ Բոլոր կանչվող դեպքերում ներկայանալու ենք և տալու ենք պատասխաններ։ Երկրում ստեղծվել է իրավիճակ, որ, փաստացի, Դանիբեկյանն ամենապաշտպանված անձերից է»,-ասաց Մանթաշյանը։

Մանրամասները՝ Yerevan.today- ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։