Քաղաքական

12.06.2020 16:34

Ոմանց նկատմամբ այնքան ուժ պետք է կիրառել շուտով, որ ծպտունները դուրս չգա. Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Ոմանց նկատմամբ այնքան ուժ պետք է կիրառել շուտով, որ ծպտունները դուրս չգա. Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, խոսեց Սպիտակում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանը բերման է ենթարկել մի կնոջ, ով դիմակ էր կրել, սակայն՝ ոչ ճիշտ:

Պատգամավորը խոսեց նաև ոստիկանին ուղեցկող քաղաքացիական անձի մասին, ով օգնել էր բերման ենթարկել կնոջը:

Փաշինյանի խոսքերով, մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում. «Եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ դրա համար բավարար հիմքեր են ունեցել: Ոստիկանությունն այսօր չպետք է վախենա գործելուց, պետք է իր իրավասության սահմաններում գործի դուխով, վստահ, օրինական: Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա, ո՛չ: Կանոնները խախտողներն ու հանցագործները պետք է պատերի տակով ման գան, իսկ ոստիկանությունը պետք է դուխով լինի:

Հերիք ա, ոստիկանությունն ինչ անի..․ ոստիկանությունը ոնց որ էս երկրի թիվ մեկ թշնամին ա, ոչ: Բեսպրիդելն ա էս երկրի թշնամին ու այդ բեսպրիդելի մթնոլորտը տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը: Իսկ կոնկրետ դեպքում ոստիկանը, ով ապօրինություն թույլ կտա, միջոցներ կձեռնարկվեն»:

Փաշինյանի խոսքերով, ոստիկանը պետք է լինի ուժեղ, դուխով, կոշտ. «Ի՞նչ է նշանակում լեզվակռիվ տալ ոստիկանի հետ, ով ասում է, որ պետք է դիմակ կրել: Ոչ մեկ չի կարա, բերման պետք է ենթարկել, որտեղ պետք է, ուժ պետք է կիրառել»:

Ամեն դեպքում Փաշինյանն ասաց, որ զուտ դիմակ չկրելու պատճառով ուժ չի կիրառվում. «Ոմանց նկատմամբ այնքան ուժ պետք է կիրառել շուտով, որ ծպտունները դուրս չգա»:

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։