Քաղաքական

12.06.2020 16:27

Իմ քրոջ տեգրն իմ ազգականը չէ. Բաթոյան

Իմ քրոջ տեգրն իմ ազգականը չէ. Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է`իր ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում։ Բաթոյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սա ասաց` պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` իր այս կամ այն ազգականն աշխատանքի է անցնում նախարարությունում։

«Լուրերը, թե իմ տատիկի քրոջ թոռն աշխատում է մեզ մոտ, դա էլ չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, իմ քրոջ տեգրն աշխատակազմի գլխավոր քարտուղարի պարտականություններն է իրականացնում, սակայն քաղծառայությունը դեռ 1 տարի առաջ հայտնել էր, որ նա համապատասխանում է այդ պաշտոնին։ Սակայն վերջինս իմ ազգականը չէ»,–ասաց Բաթոյանը։

Հարցին, թե քրոջ տեգրը պատահակա՞ն է դիմել այդ պաշտոնին` նախարարը պատասխանեց, որ ոչ։ Սակայն Բաթոյանը հավելեց, որ նա ԺՊ է, և այդ պաշտոնում թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու շուտով։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Սոցապ ծառայության պետ Անի Ամիրշադյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազգականն է։

Նշվում էր, թե նրանց տատերը հարազատ քույրեր են։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։