Կարծիք

12.06.2020 15:04


Երբ «կռուտիտ» անելն արյան մեջ է

Երբ «կռուտիտ» անելն արյան մեջ է

Մարդկանց ապակողմնորոշելը, փաստերն ուզածի չափ շուռումուռ տալը և իր ուզածի պես «մեկնաբանելն» իսկապես սրա արյան մեջ է։

Մի պահ ասի` «միանամ» ԱԺ արտահերթ նիստին` տեսնեմ Նիկոլն ու իր կլոնները ոնց են հիմնավորում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու «կենսական անհրաժեշտությունը»։

Առաջին բանը, որ լսեցի, հետևյալն էր` կառավարությանը մեղադրում են թագավարակային ճգնաժամը վատ կառավարելու, իրարամերժ հայտարարություններ անելու համար, բայց մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք մեր մոլորությունների մեջ։ Որպես «ապացույց», բերեց ԱՀԿ (ВОЗ-ի, էլի) ներկայացուցչի օրինակը։ Թե բա` 100 տոկոսանոց երաշխիք տվեց, որ ասիմպտոմ հիվանդները շրջապատի համար վտանգավոր չեն` կողքիններին չեն վարակում, երկու օր չանցած` հերքեց իր ասածը։

Իրողությունն այն է, որ ԱՀԿ ներկայացուցիչը չէր բացառել ասիմպտոմ հիվանդներից վարակվելու հավանականությունը` ընդամենը արձանագրել էր, որ դատելով տարբեր երկրների փորձից` այդ հավանականությունը շատ ցածր է. նման բան շատ հազվադեպ է լինում։ Ինչպես Նիկոլի դեպքում` երբ որևէ «սիմպտոմ» չունենալով, «վարակեց» ընտանիքի բոլոր անդամներին` առանց բացառության։

Լրատվամիջոցները ցանկալին ընդունել էին որպես իրականություն`ներկայացնելով այնպես, թե ասիմպտոմ հիվանդներից ընդհանրապես պետք չէ վախենալ` նրանք վարակիչ չեն։ ԱՀԿ ներկայացուցիչն էլ ոչ թե հերքել էր, այլ պարզաբանել իր ասածը։ Այդքա՛ն բան։

Բայց մեծն Մանիպուլյատորը մեծն Մանիպուլյատոր չէր լինի, եթե չշտապեր այդ պարզ թյուրըմբռնումը շուռ տալ իր օգտին. իբր` եթե նույնիսկ ԱՀԿ-ն է երկու օրը մեկ փոխում իր կարծիքը նույն հարցի վերաբերյալ, մենք ո՞վ ենք, որ ապահովագրված լինենք սխալներից։

Այստեղից` հետևություն. եթե անգամ ВОЗ-ի տղան սխալվել է դիմակ կրել-չկրելու հարցում, մեկ է` նա մեր ВОЗ-ի տղան է. հարյուր անգամ էլ սխալվի`չպետք է հրաժարական տա։

Իր` «ժողովրդի վստահությունը վայելող» ապիկար վարչահրամայապետի մասին արդեն չեմ խոսում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը