Կարծիք

12.06.2020 14:27


Հենց ավարտվի արտակարգ դրությունը, կավարտվի նաև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման փուլը

Հենց ավարտվի արտակարգ դրությունը, կավարտվի նաև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման փուլը

Արտակարգ դրության երկարաձգումը Նիկոլ Փաշինյանի համար այլընտրանք չունեցող որոշում է։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ ամենակարևոր կետը Նիկոլի համար հավաքների արգելքն է։

Մնացյալ ոչինչ Նիկոլին չի հետաքրքրում այդ իրավական ակտում։

Չնայած արտակարգ դրության ռեժիմին, երկրում հիմնականում հանվել են բոլոր սահմանափակումները։ Երեք ամիս միայն անփոփոխ է հավաքների ազատության սահմանափակումը։

Նույնիսկ այս պայմաններում կառավարության դիմաց ամեն օր տարբեր խնդիրներով գալիս են քաղաքացիներ ու նրանց չեն կարողանում զսպել անգամ արտակարգ դրության ռեժիմով։

Արձանագրենք, որ Նիկոլն իր զավթած իշխանության մնալու հանգամանքն ուղղակի կապում է արտակարգ դրության երկարացման հետ։

Հենց ավարտվի արտակարգ դրությունը, կավարտվի նաև Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման փուլը։

Մինչ Նիկոլը զբաղված է հավաքների արգելքն ամեն գնով պահպանելուն, Ալիևը փաստաթղթավորում է իր հակահայկական հայտարարությունները միջազգային հարթակներում։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը