Կարծիք

12.06.2020 13:47


Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը

Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը

Մենք՝ 90-ականների սերունդը, ծնվել և մեծացել ենք ամոթի զգացումով:

Դեռ շատ մանուկ հասակում ամաչում էինք, որ ապրում ենք մի երկրում, որի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո ամաչում էինք, որ մեզ հետ հավասար նույն օդն են շնչում Նաիրի Հունանյանն ու իր նմանները:

Ամաչում էինք, որ մի բուռ երկրում ապրում են ստահակներ, ովքեր սեփական շահի համար կարող են վտանգել անգամ, պետականությունը:

Ամաչեցինք, երբ թմրամոլներն ու հարբեցողները իրենց դալբայոբ կնքած տականքների գլխավորությամբ կրակի տվեցին մայրաքաղաքի կենտրոնը:

Ամաչեցինք, երբ քառօրյա պատերազմը սկսեցին շահարկել հանուն քաղաքական դիվիդենտների:
Ամաչեցինք, երբ հանուն քաղաքական շահի սպանվեցին ոստիկաններ:
Ամաչեցինք, երբ հակապետական պատուհասները իշխանություն զավթեցին:
Ամաչեցինք, երբ Ազգային հերոսների վրա քրեական գործեր կարվեցին:
Ամաչեցինք, ամաչում ենք ու դեռ կամաչենք, քանի դեռ Հայաստանում ունենք նման ոստիկանություն, որը դարձել է գործիք անմեղսունակ ղեկավարի ձեռքում:

Քիչ առաջ ձերբակալվեց Ruben Melikyanը և մի շարք այլ իրավաբաններ, չմանրամասնեմ, թե ինչու, որովհետև անգամ նրան ձերբակալող ոստիկանները չեն կարող հիմնավորել դա, ուղղակի անհրաժեշտ է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունն այսօր վերջնականապես ապացուցեց, որ ոչ թե ծառայում է օրենքին, այլ օրվա իշխանությանը:

Տղերք սթափվե՛ք, արդեն ծիծաղելի չեք: Վաղը սրա համար պատասխան եք տալու:
Ձեր ղեկավարներին բացատրեք, որ իրենց հրամանները ապօրինի են, իսկ եթե այդքան համարձակություն չունեք, ուղղակի դուրս եկեք համակարգից, մի պղծեք ուսադիրի պատիվը:

#save_law

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը