Քաղաքական

12.06.2020 13:33

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում նաև բիթքոյններ կան

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրում նաև բիթքոյններ կան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակված են պետական պաշտոնյաների տարեկան հայտարարագրերը։

Ներկայացնում ենք ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարգիրը։

2019 թվականի սկզբում Հայկ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 3,5 միլիոն ՀՀ դրամ, իսկ տարվա ավարտին՝4,1 միլիոն դրամ։ Տարվա սկզբին ունեցել է 2,300 Բիթքոյն, տարվա վերջում այն դարձել է 3,400։ Այս պահին 1 բիքթոյնի արժեքը մոտ 9300 դոլար է։

Պատգամավորի կանխիկ միջոցները տարվա սկզբում եղել է 16 հազար դրամ, 60,000.00 ԱՄՆ դոլար, իսկ տարվա ավարտին՝ 24 հազար, 55,000.00 ԱՄՆ դոլար։

Տարվա սկզբին ունեցել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, իսկ ավարտին ձեռք է բերել երկրորդ մեքենան՝ LEXUS մակնիշի՝ 19,800 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Որպես անշարժ գույք գրանցված է բնակելի տուն՝ Արաբկիր համայնքում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։