Արթուր Դավթյանի հայրը 20.000 դոլարով LEXUS է գնել. նրա ընտանիքի ունեցվածքը
News.am-ը գրում է․ «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի եկամուտները նախորդ տարվա ընթացքում էականորեն չեն փոխվել, փոխարենը արժեքավոր գույք է ձեռքբերել գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ 2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 20.000 դոլարով գնել է 2014թ. LEXUS մակնիշի ավտոմեքենա։
2019թ. Արթուր Դավթյանը հայտարարագրել է երկու բնակելի տուն և երկու հողամաս։ Ըստ հայտարարագրի՝ նա հանդիսանում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակելի տան ½–ի սեփականատերը, որը նա 2017թ. ձեռք է բերել 40 մլն դրամով։ Նա միաժամանակ հանդիսանում է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում երկու հողամասի և մեկ բնակելի տան համատեղ սեփականատերը։
Տարեսկզբին գլխավոր դատախազի բանկային հաշվին եղել 6 մլն 629 հազար դրամ գումար, որն արդեն տարեվերջին դարձել է 5 մլն 812 հազար դրամ։ Իսկ գլխավոր դատախազի կանխիկ գումարը տարեսկզբին եղել է 1 մլն 370 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 5 մլն 800 հազար դրամ:
Իսկ ինչ վերաբերում է ստացած եկամուտներին, ապա 16 մլն դրամ նա վաստակել է գլխավոր դատախազ աշխատելու արդյունքում, 43 հազար դրամ, Երևանի Պետական համալսարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և 2 մլն դրամից ավելի գումար Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ–ից ստացված գումարը վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձվող եկամտային հարկին։ Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է շուրջ 1 մլն դրամ, որից «մաքուր» աշխատավարձը՝ շուրջ 700.000 դրամ։ Հայտարարագրից հետևում է, որ գլխավոր դատախազը մեկ տարվա ընթացքում ստացել է շուրջ 7 մլն 700 հազար դրամ (16.000 ԱՄՆ դոլար) պարգևավճար և հավելավճար, այսինքն՝ ամեն ամիս, գրեթե իր աշխատավարձի չափով պարգևատրվել է (միջինում՝ 640.000 դրամ)։
Գլխավոր դատախազի կինը՝ Անի Դավթյանը, ունի համատեղ սեփականության հինգ հողամաս՝ Հոռոմում: Նրա բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 96 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ: Երևանի պետական համալսարանից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 754 հազար դրամ:
Գլխավոր դատախազի հայրը՝ Սարգիս Դավթյանը, ով նույնպես բաժնեմաս ունի Աջափնյակում գտնվող տնից, որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող երեք հողամաս և մեկ բնակելի տուն։
Սարգիս Դավթյանը հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է մեկ բեռնատար և երկու մարդատար տրանսպորտային միջոց՝ ZIL, GAZ, HYUNDAI մակնիշների։ 2019թ. ընթացքում գլխավոր դատախազի հայրը 10 մլն դրամով (20.000 դոլար) ձեռք է բերել 2014թ. LEXUS մակնիշի ավտոմեքենա։
Սարգիս Դավթյանը տարեսկզբին ունեցել է կանխիկ՝ 3 մլն 800 հազար դրամ, անկանխիկ՝ 1 մլն դրամ, իսկ տարվա վերջում կանխիկ գումարը կազմել է 800 հազար դրամ, իսկ բանկային հաշվինը՝ 530 հազար դրամ։
Մեկ տարվա ընթացքում Սարգիս Դավթյանը վաստակել է 8 մլն 122 հազար դրամ գումար, որից՝ 4 մլն 922 հազարը «Այբիէմթի լոգիստիկ» ՍՊԸ–ում աշխատելու դիմաց, իսկ 3 մլն 200 հազար դրամ նա վաստակել է է շուկայից. ենթադրվում է՝ գյուղմթերքի վաճառքից է գոյացել գումարը։ Ի դեպ՝ «Այբիէմթի լոգիստիկ» անվանումով ՍՊԸ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գոյություն չունի