Կորոնավիրուսով վարակվածները ծանոթ են մեջ գցում, որ հիվանդանոց տեղափոխվեն․ 57 հոգի մահճակալի է սպասում․ «Հրապարակ»
«Կորոնավիրուսով զբաղվող կազմակերպչի փոխանցմամբ` հուլիս-օգոստոսին սպասվում է համաճարակի պիկի անկում` հիվանդությունը կթուլանա: Ինչո՞վ է բացատրվում այդ լավատեսությունը։ «Հիմնականում՝ բնակլիմայական պայմաններով․ այդ ամիսներին կլինի բարձր ջերմային ֆոն, ինչին կորոնավիրուսի բացիլը չի դիմանում, արագ ախտահանվում է, սակայն սեպտեմբեր-նոյեմբերին վիրուսը կրկին կակտիվանա»:
Որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք՝ երկրորդ ալիքին դիմագրավելու համար։ «Մահճակալների քանակն ենք մեծացնում, ունեինք 1300, հիմա արդեն՝ 2 հազար»: Դա բավարարո՞ւմ է այսօրվա «կարիքները»։ «Ոչ, մեր հաշվարկներով` հիմա մահճակալի սպասող 57 հիվանդ ունենք»:
Ասում են` մարդիկ ծանոթ են մեջ գցում, որ պառկեն հիվանդանոցում։ «Կարծում եմ` չափազանցնում եք, բոլոր դեպքերում, հիմա փորձում ենք թթվածնային մահճակալներով ապահովել հիվանդասենյակները, սովորական հիվանդասենյակներում նախկինում թթվածնային ապարատներ չկային, միայն ռեանիմացիայում էր, հիմա սենյակներում էլ ենք թթվածնի «գիծ» տեղադրում»:
Ասում են, Երևանից հիվանդներին տեղափոխում եք մարզեր` Կապան, Սպիտակ։ «Այո, սակայն փորձում ենք Երևանում նույնպես նոր կետեր բացել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։