Առանձնապես խոշոր գումարի հափշտակության համար դատապարտված անձը նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ․ «Հրապարակ»
«Հունիսի 4-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ոմն Աշոտ Առուշանյան նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապիկյանի խոսնակը փոխանցեց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի այդ պաշտոնի համար, որից հետո միայն նշանակում կլինի, դեռ հայտնի չէ մրցույթի օրը։
Տնօրենի ԺՊ Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ:
2008-ից աշխատել է HSBC բանկում, 2010թ. հունիս ամսից՝ բանկի գլխամասում, որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։ Իմանալով, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը գալու է բանկ՝ 240 հազար դոլար վարկը փակելու, իր համադասարանցու՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ կազմակերպել է կողոպուտ։
Հանցագործները, մի քանի օր հետևելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել են ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։
Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, և նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաև նյութապես։
Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։