Կարծիք

12.06.2020 10:11


Փաշինյանի երազանքը՝ Հայաստանն առանց ընդդիմության

Փաշինյանի երազանքը՝ Հայաստանն առանց ընդդիմության

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այս իշխանության մեջ փայատեր որոշ քաղաքական գործիչներ առաջ են տանում այն թեզը, որ կորոնավիրուսի դեմ պատերազմող իշխանություններին քննադատողները դավաճաններ են... Այսպիսի պրիմիտիվ և տգետ միջոցով Փաշինյանն ու նրան սատարողները փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ ուղղակի վարկաբեկել և նսեմացնել ընդդիմադիրներին, որոնք բացահայտում են գործող իշխանությունների սխալները և սթափեցնող դեր կատարում, որ Փաշինյանի առանց այդ էլ հիմնականում դիլետանտներից և սեփական գործից անտեղյակներից կազմված այս կառավարությունն ավելի զգոն գործի...

Բացարձակ չեմ զարմանում Նիկոլի` արդեն երկու օր է իրեն քննադատողների հասցեին հնչող վիրավորանքներից և ագրեսիվ հռետորաբանությունից, հաթաթաներից և կեղծ մեղադրանքներից, քանի որ Փաշինյանն արդեն երկու տարուց ավել է՝ չի էլ թաքցնում, որ իրեն, իշխանության ամբողջ բարիքները և բերկրանքը վայելելու համար, հիմնականում խանգարում են իր ընդդիմախոսները, քանի որ հասարակության անգրագետ (կրթական ցածր ցենզով) և քաղաքականությունից ոչինչ չհասկացող մասսային ուղղակի կարելի է կերակրել հիմար թեզերով, օրինակ՝ "Ժամանակ է պետք, որ նոր իշխանավորները կառավարել սովորեն", "Երկիրն այսքան տարի թալանվել է և այն վերականգնելը դժվար է" կամ ամենաաբսուրդայինը, բայց վախեցնողը."Եթե Նիկոլը չլինի, հները հետ կգան"...

Ու այսպիսի շաբլոնային, պրիմիտիվ ու տգետ պատճառաբանություններով գործող վարչակարգը համոզում է "պողոսոտ" մասսաներին, որ իրենք դեռ վատ են ապրելու, բայց միևնույն ժամանակ այդ ընթացքում Փաշինյանն ու նրա ապիկար թիմն այս երկու տարվա մեջ "բոմժերից" վերածվեցին "քիփիլիկ օլիգարխների"՝ իրենց վարքուբարքով գրեթե ոչնչով չզիջելով նախկիններին...

Իշխանության գալուց հետո Փաշինյանին իր սեփական սխալները մատնանշողներին իշխանությունների սպասարկողները սկսեցին պիտակավորել և բոլոր ընդդիմախոսներին չեզոքացնելու համար շատ պարզ բանաձև գտան՝ բոլորին մեղադրեցին նախկինների հետ համագործակցելու մեջ՝ մոռանալով, որ Նիկոլի "աջը պաչած" շատ նախկին օդիոզ օլիգարխներ և պաշտոնյաներ մեծ հաճույքով լծվեցին այս իշխանություններին ծառայություններ մատուցելու անպատվաբեր գործին...

Իսկ հիմա, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, դեմագոգ Նիկոլը որոշել է իր կառարավությանը քննադատողներին մեղադրել թիկունքից հարվածելու մեջ` մոռանալով, որ աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում որևէ ղեկավարի մտքով չի անցնի իրեն քննադատողներին սպառնալ, այդ թվում նաև "ժողովրդի" անունից... Սա տկարամիտ և վախկոտ գործչի վարքագիծ է, ով արդեն երկու տարուց ավել է ամեն ինչ անում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում չձևավորվեն ընդդիմադիր բևեռներ, որ ինքը շարունակի "կայֆեր-կայծերով" կառավարել երկիրը...

Տեսնես Թրամփի մտքով չի՞ անցել Բայդենին մեղադրել դավաճանության մեջ կամ Բորիս Ջոնսոնը կամ Էմանուել Մակրոնն իրենց խիստ քննադատողներին ինչո՞ւ չեն սպառնում "ժողովրդով", ինչպես անում է պետական մտածելակերպից զուրկ Նիկոլը... Նույնիսկ ՌԴ նախագահ Պուտինի մտքով չի անցնում հիմա իրեն ավելի խիստ քննադատող Նավալնուն պիտակավորել, երբ նա էլ է պատերազմում կորոնավիրուսի դեմ...

Փաշինյանն իր էությամբ բռնապետ է՝ "ֆաշիզմի բացիլակիր", ով չի ընդունում որևէ քննադատություն և ցանկանում է երկիրը կառավարել այնպես, ինչպես ժամանակին դա արեցին Իտալիայում Մուսսոլինին և Գերմանիայում՝ Հիտլերը... Մնում է միայն նրանց օրինակով արգելել բոլոր քաղաքական ուժերի և կազմակերպությունների գործունեությունը, բացի "ՔՊ"-ից և նրան սպասարկող արբանյակներից...

Հ.Գ. Փաշինյանը չի թաքցնում, որ հիմա նրան պետք չէ նույնիսկ գրպանային ընդդիմություն, որն, ի դեպ, կա... Նա չի ցանկանում, որ բարձրաձայնվի իր էլիտար, բայց գյորմամիշ մնացած պաշտոնյաների պարգևավճարային թալանը, չի ցանկանում անդրադառնալ իր կարդրային՝ ԽԾԲ-ական քաղաքականությանը, չի ուզում խոսել Արցախյան բանակցություններից, ծխախոտի տապալված մաքսանենգությունից, Հայաստանից արտահանված ադամանդներից, կեղծ տեղեկություններ պարունակող իր գրառումներից և շատ այլ բաներից, որոնց պատասխանները նա չունի...

Ընդդիմություն չունեցող երկիրը գլորվում է բռնապետության գիրկը, որտեղ ծաղկում են իշխանական բեսպրեդելը և լճացումը բոլոր բնագավառներում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը