Կորոնավիրուսային խայտառակ տապալումից դուրս պրծնելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրել է Ջորջ Օրուելի «1984»–ում առկա կարգախոսների ոճով մի բան։
Ասում է՝ կորոնավիրուսային պատերազմում Հայաստանի հաղթանակը Հայաստանի․․․ պարտությունն է։
«1984» անտիուտոպիայում մարդկանց մանիպուլացնելու և հիմարի տեղ դնելու համար ասում էին, թե անգրագիտությունն ուժ է («գիտելիքը ուժ է»–ի փոխարեն), խաղաղությունը պատերազմն է, ազատությունը ստրկությունն է։
Մեր հաղթանակը՝ մեր պարտությունն է։ Սա՛ է Փաշինյանի քարոզչության մեխը։
Ու որքան ցավոտ է պարտվում Հայաստանը կորոնավիրուսային պատերազմում, այնքան ագրեսիվ է դառնում Փաշինյանի քարոզչությունն ու այնքան գեբելսյան սկզբունքներ է նա ընտրում ապացուցելու համար, որ մեր մահերն ու վարակվածները մեր հաղթանակի մահացած ու կենդանի վկաներն են։
«Ժողովրդի» վարչապետը հենց այսպիսին է լինում։ Աբաջյանի կեղծ պապիկը վկա։
Փաշինյանի կորոնավիրուսային մանիպուլյացիաները

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից