Կարծիք

11.06.2020 17:35


Իրարամերժ հայտարարություններ անելը բնավորություն է դարձել

Իրարամերժ հայտարարություններ անելը բնավորություն է դարձել

Երբ վարչապետը դեռ վարչապետ չէր, այլ ամեն ինչ ու ամենքին քննադատող սովորական շարքային ընդդիրադիր, նախարարների աշխատավարձերը բարձրացնելը համարում էր ցինիզմ...

Ի՞նչ է փոխվել հիմա: Այո՛, աթոռն է փոխվել ու, ըստ այդմ, աշխատավարձերի բարձրացումն այլևս ցինիզմ չէ՞:

Մի քիչ սկզբունքայնությունն ու ոչ վաղ անցյալի հայտարարությունների վերանայումը չէին խանգարի...

Երեկ վարչապետն, այսօր ԱԳ նախարարը պնդում են, որ իրենց ֆունկցիաների թերի կատարումը կամ երբեմն չկատարումը ցածր աշխատավարձի արդյունք է:

Հետաքրքիր էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի միտքն առ այն, որ ԱԳՆ-ում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման խնդիր կա:

Այո՛, ավելի դիպուկ ձևակերպում չէր կարող լինել: Եթե համապատասխանեցվի, ապա հենց նախարարը ու ոչ միայն նա, պետք է պարզապես չստանան աշխատավարձ, որը շատ համապատասխան կլինի:

Եթե համապատասխանեցնելով առաջ շարժվենք շատ գերատեսչություններ, ՊՈԱԿ-ներ ու նմանատիպ «պառազիտ» կառույցներ կզրկվեն ֆինանսավորումից ու երկրի ֆինանսական միջոցներն այլևս աննպատակ չեն վատնի:

Ըըըը բանը... բա թե ցինիզմ...
плохому танцору сапоги мешают?

Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը