Քաղաքական

11.06.2020 15:04

ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին

ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին

Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում ծառայություն չանցնելու հարցերին:

«Այո՛, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը, հորդորելով իր նշանակման հետ կապված հարցերն ուղղել վարչապետին:

«Միայն կարող եմ ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իմ աշխատանքի ընթացքին հետևելը»,-ասաց նա:

Անդրադառնալով իր՝ բանակում չծառայելու մասին հրապարակումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես բանակում չեմ ծառայել, ու առհասարակ չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։