Աշխարհ

11.06.2020 20:15


Թուրքիայի 89-ամյա քաղաքացին արդեն 62 տարի բերանում միշտ վարդ է պահում (լուսանկարներ)

Թուրքիայի 89-ամյա քաղաքացին արդեն 62 տարի բերանում միշտ վարդ է պահում (լուսանկարներ)

Թուրքիայի Բուրսա նահանգի 89-ամյա բնակիչ Ալի Ռըզա Քարանը արդեն 62 տարի բերանում միշտ մի վարդ է պահում։ 27 տարեկանում բժիշկը նրա առաջ խիստ պահանջ է դրել թողնել ծխելը։ Այդ օրվանից Քարանը դադարեցրել է ծխելը և ծխախոտի փոխարեն վարդ է պահում բերանում՝ ինքն իրեն և ուրիշներին զվարճացնելով։

Առանց վարդի երբեք չշրջող ալեզարդ ծերունին ունի բազմատեսակ վարդերի հավաքածու։ Ամեն շաբաթ նա փոխում է իր բերանի վարդը։ Նաև այդ կերպ է նա մարտահրավեր նետում համատարած կորոնավտանգին։ Համոզված է, որ դա իրեն կպաշտպանի կորոնավիրուսից։

«Քանի որ ես բերանումս վարդ եմ կրում, վիրուսը չի գա ինձ մոտ»։

Գրեթե ոչ ոք նրան չի ճանաչում իրական անուն-ազգանունով, բոլորը նրան ասում են` «Վարդ պապիկ»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը