Կարծիք

11.06.2020 14:37


Կորոնավիրուսը մեզ քիչ է` մի հատ էլ նոր Մարտի 1 են ուզո՞ւմ

Կորոնավիրուսը մեզ քիչ է` մի հատ էլ նոր Մարտի 1 են ուզո՞ւմ

ԼՏՊ-ն, ըստ էության, նոր բան չասաց` շրջանառության մեջ դնելով իր «պարզագույն», «մտքի գիգանտ» նախկին նախագահի համար` պարզունակ (պրիմիտիվ) սիլլոգիզմը, որ էքստազի մեջ գցեց թավշյա խմբապետներին և վրդովմունքի ալիք առաջացրեց (այսօր էլ շարունակում է զայրացնել) nikolavirus 18-ի դեմ կենաց-մահվան կռիվ տվող շրջանակներում։

2008-ին ասում էր`ով մեզ հետ չէ, նա տականք է և դավաճան է։ Ու եղավ Մարտի 1-ը։ Հիմա ասում է` ո՛վ հակադրվում է կորոնավիրուսի դեմ պատերազմը փառավորապես տապալած խելացնոր «գլխավոր հրամանատարին», նա դավաճան է։ Առնվազն` խելագար։

Մնում է հասկանալ` ինչո՞ւ է նորից շրջանառության մեջ դրել հասարակական իմունիտետի համար կործանարար այդ բացիլը (լատիներեն անվանումը` levonavirus 08)։
Նոր Մարտի 1 է ուզո՞ւմ...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը