Քաղաքական

11.06.2020 14:25

Ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրեմ. Մնացականյանը` բանակցությունների սեղանին փաստաթուղթ լինելու մասին (տեսանյութ)

Ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրեմ. Մնացականյանը` բանակցությունների սեղանին փաստաթուղթ լինելու մասին (տեսանյութ)

«Համավարակի ընթացքում մենք ունեցել ենք մեկ վիդեոկոնֆերանս՝ երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին։

Նրա խոսքով, բացի դրանից, նախարարությունը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, և առարկայական աշխատանքները շարունակելու համար պետք է սպասել պայմաններին, երբ հնարավոր կլինի հավաքվել և շարունակել կանոնավոր աշխատանքները։

«Իսկ հիմա ամենակարևորը պահպանելն է այն միջավայրն ու անհրաժեշտ պայմանները, որոնք չեն խոչընդոտի աշխատանքների շարունակությանը։ Հարցն առաջին հերթին վերաբերում է ռիսկերի էսկալացիայի բացառմանը»,-շեշտեց նախարարը։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։