Դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից դասընկերոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Երևանի դպրոցներից մեկի բակում հասակակից տղաների՝ 12-րդ դասարանի աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ դասաժամին, միջանցքում աղմկելու համար արված դիտողության պատճառով, որի ընթացքում, խուլիգանական դրդումներով, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, շրջապատին հակադրվելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ, մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, տղաներից մեկը դանակով դիտավորությամբ հարվածել է իրեն դիտողություն արած դասընկերոջ նախաբազկին՝ պատճառելով մկանախրձերի, ծղիկային զարկերակի, նյարդի, դաստակի ծղիկային ծալիչի, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մատերի մակերեսային և խորանիստ ծալիչ ջլերի վնասումով, զարկերակային արյունահոսությամբ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, որից հետո դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցահասակ տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: