Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, չեմ ընդունում Արսեն Թորոսյանի ներողությունները: Այո՛, դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է, թեև Թորոսյանը, որպես էդպիսին, ներողություն չի էլ խնդրում:
Բայց հարցը նաև այլ՝ քաղաքական կողմ ունի: Երեք ու կես ամսվա ընթացքում Հայաստանի կառավարությունը և պարետատունն իրենց հակահամաճարակային գործողությունները մշակել և իրականացրել (իրականում՝ ժողովրդի վզին փաթաթել) են հենց Թորոսյանի պնդումների և առաջարկությունների հիման վրա: Արդյոք նա «ներողություն» խնդրե՞լ է վարչապետ Փաշինյանից: Արդյոք Փաշինյանը կհայտարարի՞, որ ինչպես ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը, առողջապահության նախարարն էլ իրեն իրական պատկերը չի ներչկայացրել: Արդյոք այս «անկեղծացումին» կհետևի՞ Թորոսյանի պաշտոնանկությունը: Արդյոք այս ամենի արդյունքում կորցրած հնարավորությունների և ժամանակի համար մի ներողություն ու հրաժարական էլ Փաշինյանը չպե՞տք է ներկայացնի:
«Ներողությունդ» սիլոգիզմով կտրեմ

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից