Աշխարհ

11.06.2020 19:05


Թուրքիան մինչև օգոստոսի վերջ կզրկվի ԵՄ-ից զբոսաշրջիկներ ընդունելու շանսից

Թուրքիան մինչև օգոստոսի վերջ կզրկվի ԵՄ-ից զբոսաշրջիկներ ընդունելու շանսից

Գերմանիան ծրագրում է երկարացնել ԵՄ տարածքից դուրս զբոսաշրջային ուղևորությունների արգելքը։

Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և Միջերկրական ծովին ափամերձ մի շարք երկրներ, որոնք տուրիզմից ակնլկալիքներ ունեն, որոշակի դերակատարում են ունեցել հիշյալ որոշման վրա։

Ըստ այդմ՝ Եվրոպական միության տարածքից դուրս թռիչքային ուղղությունների նկատմամբ կիրառվող սահմանափակումը կերկարաձգվի մինչև օգոստոսի 31-ը։

Սա բավականին մեծ հարված կարող է հասցնել Թուրքիայի՝ առանց այն էլ կաթվածահար վիճակում գտնվող զբոսաշրջության ոլորտին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը