Այսօր, հունիսի 11-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անդրադարձել է Հայաստանի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու հարցին: Նրա խոսքով, Վրաստանի առողջապահության նախարարությունն աշխատում է հարցի շուրջ՝ Հայաստանին կօգնեն բուժանձնակազմով:
«Ոչ մի երկիր չի հաղթահարի այս ճգնաժամը միայնակ, այդ պատճառով պետք է օգնենք միմյանց: Առողջապահության նախարարությունն արդեն հանձնարարություն է ստացել` մշակել օգնության ծրագիր, որով Վրաստանը կարող է աջակցել Հայաստանին»,-հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ընթացքում:
Գախարիայի խոսքով, Հայաստանի հետ ամենօրյա շփման ռեժիմում են Վրաստանի առողջապահության, ատաքին գործերի, տնտեսության նախարարները:
Հայաստանում ծանր իրավիճակ է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ավելի քան 200 քաղաքացի հոսպիտալացման իր հերթին է սպասում:
Վրաստանում այս հայտարարությունից հետո Հայաստանին աջակցելու մեծ ալիք բարձրացավ:
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14 669-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 566-ով:
Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, որոնցից 18-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։
Դուրս է գրվել ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։
Վրաստանը բուժանձնակազմ կուղարկի Հայաստան

Փաստացի բուժվողները 8876-ն են։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 75 389 թեստ։
Աղբյուրը՝ jnews.ge