Աշխարհ

11.06.2020 12:25


Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Հունիսի 11-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վեց նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 828 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 694:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3230 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 285-ը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը