Քաղաքական

11.06.2020 11:37

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազգային օրակարգում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը համավարակի նոր մարտահրավերների դեմ պայքարում առավել ընդգծվել է: Ոչ մի երիր չի կարող գլոբալ մարտահրավերների դեմ պայքարել առանձին: Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը հայկական արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքն է: Հայաստանի արտաքին քաղականության գերակայությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովվումն ու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

«Ողջ տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Որպես մարդասիրական քայլ՝ 2019 թվականի հունիսին 28-ին Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության կոմիտեի և Ադրբեջանի պատվիրակություներին հանձնվեց Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի քաղաքացին, նույն օրը Հայաստանի պատվիրակություններին է փոխանցվել 2017 թվականի հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը»,-նշեց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել և մնում է Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և տարբեր հանդիպումներում այդ մասին բարձրաձայնվել է:

«Շարունակվել են նաև Ռուսատանի բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման ջանքերը: Դրանք նշանավորվել են քաղաքական ակտիվ երկխոսությամբ՝ տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է: 2019 թվականին Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միությունում, ուշադրություն է դարձվել միության երրորդ երկրների եհտ համագործակցության խորացմանը»,-տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց նաև, որ քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Ինչպես նաև Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Եվրամիության անդամ երկրների և եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ:

Իր խոսքում նախարարը նշեց, որ 2019 թվականին զգալիորեն աճել է Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։