«Անկախ» և իմքայլական պատգամավորների ոգևորությունը համարենք Արցախի նորընտիր իշխանությունների նկատմամբ անհարկի միջամտության և ուղղորդման չստացված փորձ
Մինչեւ կեսգիշեր Արցախում կվերականգվի 5-րդ ալիքի հեռուստատեսային հեռարձակումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է՝ «սարքը, որի պատճառով 5 -րդ աալիքի հեռարձակում ընդհատվել էր, արդեն ստացել են»: Այս ընթացքում 5-րդ ալիքն անդադար զանգեր ու նամակներ էր ստանում Արցախից, հեռուստացույցի ալիքները արցախցիները փոխում էին, բայց չէին գտնում 5-րդը ու անահնգիստ էին:
Հիմա արդեն կարելի է նորից դիտել սիրելի հաղորդումները: Արցախի նախագահի խոսնակը նաեւ քննադատել է՝ «5-րդ ալիքի» հեռարձակման ընդհատումը շահարկողներին, գրելով՝ « Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը»:
Ինչպես գիտեք, առաջինը իրեն «անկախ» համարող պատգամավորը քաղաքականացրեց հարցը՝ հայտարարելով, թե Արցախի իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ու դադարեցրել է 5-րդի հեռարձակումը երկրում: 5-րդ ալիքի հեռարձակման Ժամանակավորապես դադարեցումը շահարկել էր նաեւ իշխանական պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը: Ինչևէ, հարցը կարծես լուծված է, իսկ վերոհիշյալ՝ անկախ և իմքայլական պատգամավորների ոգևորությունը համարենք Արցախի նորընտիր իշխանությունների նկատմամբ անհարկի միջամտության և ուղղորդման չստացված փորձ:
«5-րդ ալիք» ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից