Դիարբեքիրում «ահաբեկիչներ» փնտրելու հատուկ գործողության ժամանակ թուրք զինվորականները ծեծել են մարդկանց, սպանել անասուններին ու քանդել գերեզմանները (լուսանկար)
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի նահանգի Սիլվան և Լճե գյուղաքաղաքներից մարդկանց իրավունքների խախտման մասին տեղեկություններ են ստացվել: Gazete Karınca պարբերականը գրում է, որ «ահաբեկիչներ» (Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամներ կամ համակիրներ) փնտրող թուրք զինվորականները գյուղաքաղաքներում տեղի ունեցած հատուկ գործողությունների ժամանակ ծեծի են ենթարկել մի քանի բնակիչների, սպանել են նրանց խոշոր եղջերավոր անասուններին և քանդել են գերեզմանները:
Դեռևս մինչև հունիսի 9-ի հատուկ գործողությունների սկսվելը Սիլվանում մի քանի տուն է խուզարկվել:
Զինվորականները ձերբակալությամբ ու ձեռնաշղթաներով են սպառնացել բնակիչներին, եթե նրանք ցույց չտան «ահաբեկիչների» գտնվելու վայրը:
Զինվորական գործողությունների ընթացքում շրջանի բնակիչներին թույլ չի տրվել լքել տները:
Սիլվանում սպանվել է խոշոր եղջերավոր անասուն, ևս 6 գլուխ անասուն կրակոցների հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել:
Լճեում զինվորների կողմից քանդվել ու պղծվել է 5 մարդու գերեզմանաքար, որոնցից երկուսը` հայր և որդու:

Աղբյուրը՝ tert.am