Կարծիք

11.06.2020 10:40


Հայաստանի քաղաքական կյանքի մակերեսային լարվածությունը հասել է իր գագաթնակետին

Հայաստանի քաղաքական կյանքի մակերեսային լարվածությունը հասել է իր գագաթնակետին

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը և իր կողմից ղեկավարվող կառավարությունն ու կուսակցությունը պետք է հեռանանան, այլևս անհերքելի է, պատճառների մասին խոսում են անխտիր բոլորը, բացի «լափամանից» սնվող այդ թիմի ներկայացուցիչներից և իրենց ֆեյքերից:

Հայաստանի քաղաքական կյանքի մակերեսային լարվածությունը հասել է իր գագաթնակետին՝ պայմանավորված լինելով բազմաթիվ գործոններով, որոնցից առանցքայինը Արցախի Հանրապետության միջաղգային ճանաչնան գործընթացի ձախողումն է:

Երկրորդ պատճառը տապալված տնտեսությունն է և երրորդը` համաճարակի դեմ պայքարի կործանումը` «դժոխքի միջով» անցնել պատրավորված ժողովրդի վիճակը:

Այն, որ այդ ուժի հեռացնելու հարցում կայացել է կոնսենսուս, բոլոր քիչ թե շատ ազդեցություն և քաղաքական կշիռ ունեցող ուժերի միջև, նույնպես անհերքելի է:

Ինչպես և կանխատեսում էր «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի հեղինակ Ռոբերտ Քոչարյանը` ստեղծվում են տարբեր ձգողական ուժ ունեցող կենտրոններ, որոնցից ամեն մեկը՝ անկախ իրենց գաղափարախոսություններից և անցած ուղուց, հստակ տեսնում են այդ ճանապարհը:

Այն, թե որ ճանապարհը կընտրեն այդ ուժերը, ինձ համար այս պահին այդքան էլ էական չէ:
Էական է միայն մի բան` այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները, շարժումները, անհատ քաղաքական գործիչները, քաղաքացիական նախաձեռնությունները՝ հետագայում երկիրը ավելի մեծ ցնցումներից զերծ պահելու նպատակով պարտավոր են մի կողմ դնել միանձնյա իշխանատենչ մոլուցքները, «դավադրական տեսությունների» մասին մտքերը, ամբիցիաները և ինտրիգները, և հստակ ձևավորեն մեր երկրի հիմնական նպատակները, մշակեն խնդիրները և գտնեն ուղիները և լուծումները:

Բնականաբար, գիտակից ժողովուրդը լավ հասկանում է, որ սա բարդ խնդիր է: Բարդ, բայց լուծելի: Եվ այն վերոհիշյալները, որոնք այդ հայտը կներկայացնեն, որոնք պատրաստ են ոչ թե պարգևատրումների ու լիազորությունների, այլ զրկանքների ու պատասխանատվության, պարտավոր են հանգել ընդհանուր հայտարարի:

Սակայն կան անկյունաքարեր, որոնք մեր ժողովրդի համար անսասան են`

Հայաստանի և Արցախի անվտանգությունը գլխավոր խնդիրն է, անվտանգության բոլոր ճյուղերով` թե՛ ռազմական, թե՛ կրթական, թե՛ մթերային, թե՛ տեղեկատվական:

Հայաստանը և Արցախը պիտի լինեն օրենքի գերակայության երկիր, օրենքը երբեք այլևս չպետք է լինի քաղաքական գործիք:

Հայաստանն ու Արցախը, հաշվի առնելով աշխարհքաղաքական դիրքն ու առկա բարդ իրավիճակը, պիտի վարեն հավասարակշռված, հայամետ, անկոտրում և ստաբիլ արտաքին քաղաքականություն:

Հայաստանի և Արցախի տնտեսությունները պիտի զարգանան և խնդիրը պիտի լինի դա, այլ ոչ բիզնեսմենին քամելու գնով բյուջեն լցնելը:

Հայաստանում և Արցախում չպետք է գործեն օտարերկրյա գործակալները՝ թաքնվելով նույնիսկ ամենաարդար գաղափարների պաշտպանության նպատակների ներքո, այլևս այդ խնդիրները պիտի լուծի պետությունը:

Հայաստանի և Արցախի կրթական համակարգը պիտի որակապես վերափոխվի՝ հիմք ընդունելով պետականամետ, սեփական երկրով արադացված պարծեցող և երկրի բարեկեցությանն ծառայող երջանիկ ու ապահով քաղաքացու դաստիարակությունը:

Եվ վերջինը, թերևս ամենաառանցքայինը`

Հայաստանը և Արցախը պիտի անեն ամեն հնարավորը Արցախի միջազգային ճանաչման համար, որովհետև Արցախի պետականության հարցը հայ ժողովուրդը լուծել է, և մյուս քայլը`Արցախի միջազգային ճանաչումն է:

Այսքանը պիտի հստակ որոշվի և հիմքը դնելուց հետո` թող արդար ընտրություններում հաղթի ուժեղագույնը:

Հ.Գ. Միգուցե ձեզ իդեալիստական և ոչ իրատեսական թվա այս ամենը, ոչինչ, ես կսպասեմ:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը