Կարծիք

11.06.2020 10:27


Այսօր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Այսօր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ

Երբեք չեմ եղել ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի (որին անձամբ չեմ ճանաչում), ինչպես նաև, ավելի քան քսան տարի, հայաստանյան այլ քաղաքական ուժերի համախոհն ու հետևորդը։ Սակայն, այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, համոզված եմ, որ կապ չունի «կոռուպցիայի» դեմ պայքարի և այլնի հետ։

Հիշեցում․
-2018թ․ Նիկոլ Փաշինյանի պայքարը «առերևույթ» ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դեմ էր։ Պայքարի շրջանակներում նա համագործակցեց Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ՝ «մոռանալով» նրա անցյալն ու ներկան։

Արդեն վերջերս Նիկոլ Փաշինյանը «ջախջախեց» «Լուսավոր Հայաստանին» և Էդմոն Մարուքյանին՝ վերջինիս մեղադրելով «նախկին» լինելու մեջ։ Այժմ «ջախջախում» է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ին։ Այսօր արդեն ՀՅԴ-ին։

Բայց անդրադառնանք Գագիկ Ծառուկյանին։ Հետաքրքրական է, որ Գագիկ Ծառուկյանին այսօր հայհոյում ու քննադատում են նրանք, ովքեր Գագիկ Ծառուկյանի հետ ընդդիմադիր բևեռ էին ստեղծել, նրան գովաբանում էին, հաճոյանում, ըստ հավաստի լուրերի՝ նրա կողմից վարձատրվում։ Խոսքը ՀԱԿ-ական, նախկին կամ ներկա «Ժառանգական», այսօրվա շատ իմքայլական, նաև, այպես կոչված, անկախ փորձագետների, քաղաքագետների, վերլուծաբանների, իրենց մտավորական համարողների մասին է։

Եվ երբ ասում ես, որ այսօր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդ նույն գործիչները փրփրոտ բերաններով հարձակվում են։

Ինչ ասեմ, քաղաքականություն է, սըր․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը