Սխալի հակառակ կողմում կորսված կյանքեր են, որոնք լավ լայվից չեն վերականգնվում
Առողջապահության ինքնագոհ նախարարը վերջապես իջավ իր գահից ու ներողություն խնդրեց մարդկանց ապակողմնորոշելու, կորոնավիրուսն անլրջացնելու ու շատ այլ գործած սխալների համար: Հավանաբար, նա, ով նախարարին խորհուրդ է տվել այս լայվն անել, գիտակցել է, որ հպարտ ու ցինիկ ձախողակն ավելի վատ է ընկալվում մարդկանց կողմից, քան զղջացող ու օգնություն խնդրող ձախողակը:
Բայց էմոցիոնալ ֆոնով հարցը չես լուծի. հատկապես, որ ձախողակ նախարարն ամբողջ լայվը կառուցում է մտքի վրա, որ կորոնավիրուսը նոր երևույթ էր ու սխալվելով ու մեթոդներ փորձելով է այս պայքարում առաջ գնացել: Ինքագոհ նախարարը հանցավոր կերպով լռում է այն մասին, որ կորոնավիրուսը Հայաստանից չի սկիզբ առել ու մինչև մեզ հասնելը մի քանի տասնյակ երկիր արդեն վարակվել էր, մի քանի երկիր էլ վիրուսը հաղթահարել էր կամ սովորել կառավարել:
Երբ վայրկյանների ու րոպեների ճշտությամբ սկսի վերլուծվել, թե երբ ինչ կարելի էր անել, ով ինչ չի արել ու փոխարենը ինչ սխալ է արել, նախարարը դժվար թե կարողանա այս լայվը ցույց տալ ու զղջալով դուրս գալ խնդրի տակից: Սխալի հակառակ կողմում կորսված կյանքեր են, որոնք լավ լայվից չեն վերականգնվում:

Արամ Անտինյանի ֆեյսբուքյան էջից