Թուրքիան նման է շենքում ապրող այն մարդուն, որը մյուս բոլոր բնակիչներին թշնամի է համարում. Ալի Բաբաջան
Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար, ներկայումս «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական ճնշում է գործադրվում անկախ կազմակերպությունների վրա, ուստի հրապարակվող տնտեսական տվյալները արժանահավատ լինել չեն կարող։
Բաբաջանը համոզված է, որ Թուրքիան գնալով պարփակվում է իր մեջ և փոքրանում. այն այլևս բաց չէ բոլորի առջև և չունի ինքնավստահություն։ Նա Թուրքիային նմանեցրել է 200 բնակարանից բաղկացած բնակելի շենքում ապրող մեկին, որը մյուս բոլոր 199 բնակարաններում ապրողներին համարում է իրեն թշնամի։
Այդ իսկ պատճառով, ըստ նախկին փոխվարչապետի, Թուրքիան առաջնորդվում է վախեցնելու, արգելելու սկզբունքով և փորձում է վախեցնել թե՛ իր քաղաքացիներին, թե՛ օտարներին։
Ալի Բաբաջանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե 2013-ին Թուրքիայի համախառն ազգային եկամուտը կազմում էր 950 մլրդ դոլար, ապա այս տարի այն կազմել է 650 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 12.500 դոլարից նվազել է 7.500 դոլարի։
Բաբաջանը կարծում է, որ ներկայիս իշխանությունների վիճակը շատ բարդ է։
«Եթե որևէ հույս ունենաինք ներկայիս իշխանություններից, նոր կուսակցություն չէինք ստեղծի»,-ընդգծել է Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բաբաջանը։

Աղբյուրը՝ ermenihaber.am