Կարծիք

10.06.2020 21:45


Ի՞նչ է իրականում ուզում այսպես կոչված 4 տոկոսը

Ի՞նչ է իրականում ուզում այսպես կոչված 4 տոկոսը

Եկեք շարադրենք ընդդիմության պահանջները։

1. Արցախի հարցում ներկայիս իշխանության կործանարար բանակցությունների դադարեցում,
2. Երկրի կառավարման բոլոր ոլորտները ձախողած կառավարության հրաժարական։
Այն կառավարության հրաժարականը, ում օրոք աննախադեպ աճել են թե՛ սպանությունները, թե՛ թալանը, և թե՛ ճանապարհային պատահարները։
Այն կառավարության հրաժարականն, որի անգործության պատճառով թագավարակից արդեն 200-ից ավելի մարդ է մահացել։ Այն կառավարության հրաժարականն, որի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տանում են դեպի տնտեսական քաոս,
3. Երկի դատաիրավական համակարգը կազմաքանդող իշխանության հեռացում,
4. Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հետ դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները անհասկանալի և անընդունելի փուլի բերած իշխանության հեռացում,
5. Պետական բյուջեն ջանասիրաբար մսխող և թալանող իշխանության հեռացում,
6. Հայ Ժողովրդին լկտիաբար և ստորաբար խաբած իշխանության հեռացում։

Դե հիմա դուք ինձ ասեք, ո՞ր տոկոսային խմբում եք, Միքայել Պողոսյանի պեսների "96%"-ում, թե՞ վերը նշվածը պահանջողների "4%"-ում։
Իրականության մեջ տոկոսային հարաբերակցությունը արդեն վաղուց փոխվել է, և իշխանությունը մնացել է միայնակ։ Մնացած ամեն ինչը լիրիկա է...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը