–Ես իմացել եմ՝ իմ տատն ուղղակի իմ տատն է, չեմ իմացել, որ ինքը մեծ բարեփոխիչ է եղել ժամանակին։ Որովհետև տատս էլ, որ կովը կթում էր, անպայման լվանում էր կովերին ու մառլյայով էր անպայման կաթն անցկացնում,–«Դուպլեքս» մամուլի ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ բանավիճելիս ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։–Բայց պարզվում է՝ ողորմած տատս մեծ բարեփոխիչ է եղել, ես դա չեմ իմացել։ Եթե մենք այս ձևով ենք շարունակելու մեր կառավարման համակարգը, բարեփոխումներն այսպիսին պետք է լինեն, ես չգիտեմ…
Նա նշել է, թե իր համար խիստ ցավալի է, որ «Ժառանգության» հանդեպ վերջերս բացասական վերաբերմունք է ձևավորվել որոշ ընդդիմադիրների կողմից։ Նա նշել է, որ «Ժառանգությունն» ընդդիմության դեմ երբևէ որևէ քայլ չի կատարել։
–Չի կարելի այսպիսի զրոյական մակարդակից ներքև նմանատիպ վերաբերմունք «Ժառանգության» կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ ցուցաբերել։ Եթե քննարկումը բեղերի մակարդակով է որոշ մարդկանց մոտ, ես ցավում եմ ժողովրդի համար, որ նման մարդը կարող է առաջնորդել գոնե երկու հոգու,–ասել է Արմեն Մարտիրոսյանը։
ՀՀԿ–ական Մանվել Բադեյանը վստահություն է հայտնել, թե բոլորն էլ տեղյակ են, որ ինքը բեղերի մասին ոչինչ չի ասել, և այդ մակարդակին չի իջել։
Ինչ վերաբերում է «բարեփոխիչ տատերին», Մանվել Բադեյանն արձագանքել է.
–Ուրեմն իմ տատն էլ չհաջողվա՛ծ բարեփոխիչ էր. չստացվեցին իր բարեփոխումները, որովհետև տատս, ինչքան ինձ հիշում եմ ծնվածս օրվանից, ասում էր, որ մարդ պետք է ամեն օր լողանա։ Որ հասկանաք՝ ինչքանով հաջողվեցին տատիիս բարեփոխումները, բավական է մտնել ավտոբուս կամ կինոթատրոն։
Նրա խոսքերով՝ երբ ասում են այնպիսի տարրական բաներ, ինչպիսին լողանալն ու կովի կուրծքը մաքրելն է, դա դեռ չի նշանակում, թե դա ոչ ոք չգիտի. գիտեն, բայց չեն անում։
«Արդյոք դա վարչապետի մակարդակո՞վ պետք է արվի» հարցին ի պատասխան՝ Մանվել Բադեյանն ասել է.
ՀՀԿ–ի ու «Ժառանգության» «բարեփոխիչ տատերը»

–Այո՛, իհա՛րկե։
7or.am