ԱԺ ճեպազրույցներ. պատգամավորներն ընդդեմ լրագրողների
Թեև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների՝ ԱԺ հերթական ճեպազրույցների ընթացքում լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացնելու հիմնական թեման Երևանի ավագանու ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններն էին, բայց վերջիններս նախընտրեցին իրենց հատկացված ժամանակի հիմնական մասը տրամադրել մամուլն և լրագրողներին քննադատելուն։
Գրեթե բոլոր բանախոսները, բացի Օրինաց երկիր կուսակցություն խմբակցության ներկայացուցիչներից (նրանք չէին մասնակցում ճեպազրույցին), հայտարարեցին, թե լրագրողներն անցնում են չափն ու սահմանը։
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մամուլը պետք է քաղաքապետի ընտրությունից առաջ հանգիստ թողնի քաղաքական թիմերին, որպեսզի նրանք հանգիստ պայմաններում ճիշտ կողմնորոշվեն։Նա լրագրողներին խորհուրդ տվեց իրեն «փորփրող» հարցեր չտալ.
-Ես այն գործիչը չեմ, որին կարելի է փորփրել, փորփրել ու մի բան հանել:
«Ժառանգության» ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն էլ լրագրողներին մեղադրեց այն բանում, որ վերջիններս հայոց անաղարտ գրերն օգտագործում են քաղաքական գործիչներին պախարակելու համար.
-Ամոթ է, չէ՞։ Եվ, ի վերջո, մենք պահքի մեջ ենք, չի կարելի այդպիսի բան անել։
Դրան ի պատասխան լրագրողներից մեկն արձագանքեց, որ քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները արժանի են միմյանց։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ ասաց, թե լրագրողները չափն ու սահմանն անցնում են, և անցնելով բուն թեմային, հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեռևս նիստ չի գումարել և իր վերջնական որոշումը չի կայացրել, թեև իր հիմնական թեկնածուի՝ Արծվիկ Մինասյանի առաջադրման հարցն ու դրան առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի հարցը քննարկման փուլում են։
Դրան հակառակ, ԲՀԿ-ն հայտարարեց, որ իր համամասնական ցուցակն արդեն պատրաստ է և այն ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
«Ժառանգությունը» թեև հայտարարեց, թե խորհրդի նիստ չի եղել և հստակ չէ, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, սակայն հստակ ակնարկեց, որ շատ հնարավոր է, որ իրենք չմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին։

Սյուզի Մելքոնյան