Քաղաքական

10.06.2020 16:36

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար 9,9 մլն դրամանոց մեքենա են ուզում գնել (տեսանյութ)

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար 9,9 մլն դրամանոց մեքենա են ուզում գնել (տեսանյութ)

Վերջերս բյուջեում վերաբաշխում է և եղել և 9,9 մլն դրամ եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար. այս նեղ պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Փոխքաղաքապետն ասաց, որ խոսքը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու մասին է. «Արդեն 6-րդ ամիսն է, որ նա մեքենայի բացակայության պատճառով անձնական օգտագործման ավտոմեքենան է օգտագործում, և մոտ 15-20 օր առաջ իմացա, որ վթարվել է նաև այդ մեքենան ծառայողական աշխատանքների ժամանակ: Մեր ավտոմեքենաների պարկն ուսումնասիրելով չգտանք պատշաճ ավտոմեքենա, որը կարող էր տրվել վարչական շրջանի ղեկավարին: Մենք վերջերս բավականին մեծ կազմ ներկայացրեցինք կրճատման համար, բայց դա իրականում այն կազմն էր, որն օգտագործելի չի»,-ասաց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վարչական շրջանի ղեկավարի շարժողականությունը շատ մեծ է և նրան առանց մեքենայի թողնել չէին կարող:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։