Աշխարհ

10.06.2020 15:18


Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական հիվանդանոցի բժիշկ Մելիք Ռոստոմյանը

Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է մանկական հիվանդանոցի բժիշկ Մելիք Ռոստոմյանը

Երեքշաբթի օրը Կալինինգրադում կորոնավիրուսից մահացել է Կալինինգրադի մանկական շրջանային հիվանդանոցի վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը, լրագրողներին հայտնել են շրջանային կառավարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մարզային մանկական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը մահացել է կորոնավիրուսից: Կառավարության անունից մենք ցավակցություն ենք հայտնում բժշկի հարազատներին և մերձավորներին»,-նշել են կառավարությունում:

57-ամյա բժշկի մահը 32-րդ է Կալինինգրադում կորոնավիրուսով հիվանդների շրջանում:

Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը 1981 թվականից մինչև 1987 թվականը սովորել է Երևանի պետական ​​բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում, աշխատել է Երևանի I մանկական կլինիկական հիվանդանոցում՝ անցնելով ինտերնատուրան մանկաբուժության ոլորտում, 1987-1988 թվականներ, ապա աշխատել է Երևանի III մանկական կլինիկական հիվանդանոցում որպես մանկաբույժ, 1989 թվական՝ բժիշկ-մանկաբույժն իր հմտությունները զարգացնում էր Կրասնոդարում Կուբանի պետական ​​բժշկական համալսարանում:

Այս խորագրի վերջին նյութերը