Լրահոս

10.06.2020 14:09


Թութակը վերադարձվել է Երևանի կենդանաբանական այգի

Թութակը վերադարձվել է Երևանի կենդանաբանական այգի

2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։

2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի։

Շնորհակալություն ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և մեր աշխատակիցներին։

Երևանի կենդանաբանական այգի

Այս խորագրի վերջին նյութերը