Քաղաքական

10.06.2020 12:51

Ինչպե՞ս է արդարադատության ներկայիս նախարարը խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից

Ինչպե՞ս է արդարադատության ներկայիս նախարարը խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում ամենաերիտասարդներից է: Մինչ նրա տարեկիցները փորձում են ՀՀ ԶՈւ իրենց ծառայությունն ավարտելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո կայանալ իրենց մասնագիտական ոլորտներում, ինչ-ինչ քայլեր ձեռնարկել փոքրիկ հաջողություններ գրանցելու համար, Բադասյանը ղեկավարում է պետության կարևորագույն գերատեսչություններից մեկը:

Երիտասարդ նախարարը, սակայն, հայրենիքի առաջ իր սրբազան պարտքը չի կատարել: Բանակում չծառայելու պաշտոնական պատճառը նախարարի ունեցած առողջական խնդիրներն են. վերջինիս մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ:

Բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն ավելի վաղ փորձել էր փաստական տվյալներ, լուսանկարներ ներկայացնելով ապացուցել, որ Բադասյանի մոտ նման խնդիր առկա չէ, վերջինս առողջ է և զերծ ողնաշարի հետ կապված խնդիրներից: Այս հարցի առնչությամբ դիմել էր պատկան մարմիններին՝ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու պահանջով, որը պետք է ուսումնասիրեր Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը և պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Նյարդավիրաբույժի դիմում-պահանջը, ինչպես հասկանում ենք, անպատասխան է մնացել:

Հիշեցնենք, որ Բադասյանի հայրը ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում, ըստ մամուլում առկա հրապարակումների՝ վերջինիս անունը կապված է եղել կոռուպցիոն պատմությունների հետ: Չի բացառվում, որ Բադասյան ավագը միջամտել է որդու՝ բանակից ազատվելու գործընթացին՝ օգտագործելով իր կապերն ու չարաշահելով իր պաշտոնեական դիրքը:

Ցավոք, սակայն «Նոր Հայաստանում» արդեն սովորություն է դարձել պետական կարևորագույն պաշտոնների նշանակել մարդկանց, որոնք չեն ծառայել բանակում և առհասարակ չեն էլ պատկերացնում՝ ծառայությունն ինչ է: Դե այդպես էլ պետք է լիներ, եթե հաշվի առնենք, որ երկրի քաղաքական թիվ մեկ դեմքերը հենց իրենք չեն ծառայել:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։